Բաժիններ՝

Ահաբեկչություն իրանական Շիրազ քաղաքում, առնվազն 2 մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի սրբավայրի վրա հարձակման հետևանքով, հայտնում է IRNA-ն:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հարձակումը, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, ուղղված է եղել Շիրազի կենտրոնում գտնվող իրանական սրբավայրի՝ Շահ Չերախի դամբարանի դեմ։

Նշվում է, որ հարձակվողը կրակ է բացել մարդկանց վրա այն բանից հետո, երբ սրբավայրի դարպասների մոտ բախվել է պահակներին։

Միջադեպի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չի ստացվել։

Շահ Չերախի դամբարանն անցյալ տարվա հոկտեմբերին խոշոր ահաբեկչության թիրախ էր դարձել, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031