«Գիվի Հովհաննիսյանի համար առաջիկա օրերը կլինեն վճռորոշ». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբոթւքյան իր էջում գրում է․ «Վաղը վերսկսվելու (12:30) է Հայաստանում քաղաքական բանտարկյալներից մեկի՝ Արմեն Աշոտյանի ձևական առումով դատական նիստը, որն իր բովանդակությամբ քաղաքական հալածանք է։

Քաղաքական հալածյալներ կազմակերպողների «ստեղծագործական միտքն» այնքան է միահյուսվել անհասկանալի վրեժին, որ հաշվեհարդար տեսնելու համար ընտրվել է տարիներ առաջ զանգվածային անկարգություններ հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող անձի որդին։

Դժվար չէ բացել Գիվի Հովհաննիսյանի կենսագրականը ու դատավոր դառնալու «խիստ զուգադիպած» փաստը համադրել գագիկ ջհանգիրյանի արտակարգ դատավորներ հավաքագրելու տարեթվերին։ Հիշեցնում եմ՝ արտակարգ դատավորներ հավաքագրվում էին, որ անեին այն ինչ նիկոլը կդներ ջհանգիրյանի վզին(ըստ ջհանգիրյանի)։

Քաղհալածյալներ ներկայացողները, տարբեր օտարերկրյա գործակալ «հկ-ներից» գործուղվածների հետ այն ժամանակ խաղում էին տառապյալների դերը։ «Տառապում էին» մետաղական ձողեր պատրաստելով ու զանգվածային անկարգություններ կազմակերպելով։

Հիմա անկարգության համար ձողեր պատրաստածի որդուն հանձնարարել են «ցուցադրել իր հնարավորությունները» ու դավաճան նիկոլի հալածանքների շղթան լրացնել Արմեն Աշոտյանով։

Գիվի Հովհաննիսյանի համար առաջիկա օրերը կլինեն կենսագրական վճռորոշ տողեր։

Կա՛մ Գիվի Հովհաննիսյանը կշարունակի հիշատակվել որպես երբեմնի քաղհալածյալ ներկայացած անձանց ազգական (ինչն այս տարբերակում վատագույն սցենարը չէ), կա՛մ կդառնա քաղաքական բանտարկություն դակած մեկը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031