ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աշոտ Փիրումյանին վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։
Ասիայի զարգացման բանկը (ԱԶԲ) Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճի կանխատեսումն այս տարի նվազերել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 7,2 տոկոս, «քանի որ կորոնավիրուսի նոր բռնկումները դանդաղեցնում են վերականգնումը տարածաշրջանի մի քանի պետություններում»:
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դիմակայության 2-րդ խաղում պարտվել էր Ադրբեջանի հավաքականի առաջատար Շահրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում հաղթել էր Հայկը, ու ամեն ինչ պետք է որոշվեր թայ-բրեյքում, որը բաղկացած է 2 պարտիայից:
Կառավարության որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Այսօր Երևանի ժամանակով 19։00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Երևանի «Ալաշկերտը» կընդունի մոլդավական «Շերիֆին»։
Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացհունձը, սակայն հնձված առաջին հեկտարները ցածր արդյունք են ապահովում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, այս տարվա մայիս-հունիս ամիսներին գրանցված տեւական երաշտը ծանր հետեւանքներ է թողել մարզի հողագործների եւ անասնապահների համար, եւ այժմ մարդիկ հավաքում են այն, ինչ հնարավոր է փրկել հացահատիկի արտերից ու խոտհարքերից։
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի հռետորական հարց․ իսկ 2016թ․ Կարապետյան Արշակին ինչո՞ւ պաշտոնից ազատեցին և այն ո՞ւմ դեմ նա միակն էր, ով ցուցմունք տվեց, որի արդյունքում նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։
«Բարսելոնան» կավարտի հարձակվող Անտուան Գրիզմանի «Ատլետիկոյում» կիսապաշտպան Սաուլ Նիգուեսի հետ փոխանակման շուրջ բանակցությունները:
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը կանցկացվի «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը:
Ռուսաստանը ստացել է տեղեկատվություն Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի համագործակցության կոնկրետ փաստերի մասին: Հուլիսի 20-ին այդ մասին հայտարարել է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Վալդայ» բանավիճային ակումբում կայացած առցանց քննարկման ժամանակ:
Աղբյուրի համաձայն՝ Մորիբան ծանուցագիր է ստացել «Բարսելոնայից»: Այնտեղ նշվում է, որ Մորիբան չի մարզվի առաջին թիմի հետ, քանի դեռ ակումբի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել:
«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը»:
Նախագահականը ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկ։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։
«Հայաստան» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները: «Փաստինֆո»-ին հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
Մեկնարկում է Արմեն Չարչյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Նատալի Լուազոն նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Արցախ, անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:
Մալիի անցումային շրջանի նախագահ Ասիմի Գոիտան զինված հարձակման է ենթարկվել: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն։
Ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսոլտացիաների անցկացման ստույգ օրը կհայտարարվի ժամանակին, հուլիսի 20-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 20-ին Փարիզում հրդեհ է բռնկել Մատինիոնյան պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից, ոչ հեռու:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները:
Սահմանի լարվածությամբ Ադրբեջանը երկու խնդիր է լուծում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ և նշեց այդ խնդիրները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ):
«Ընդդիմությունը կարող է դառնալ Նիկոլի քաղաքական գերեզմանափորը, կամ՝ նրա հերթական որսը». Արմեն Աշոտյան
Մեկնարկում է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ: