Դիլիջանում կանցկացվի «Ապրելու արվեստ» խորագրով դասընթաց
Դիլիջանի «Դիլիջազ» հյուրատանն օգոստոսի 21-ից 24-ը տեղի կունենա «Ապրելու արվեստ» խորագրով դասընթաց, որի ընթացքում Եվրոպայի հայտնի մասնագետները հանդես կգան ինչպես գիտական դասախոսություններով, այնպես էլ՝ պրակտիկ պարապմունքներով, որոնք կօգնեն մասնակիցներին բացահայտելու իրենց ներանձնային ինքնության հնարավորությունները, մասնավորապես ֆիզիկական կարողություններն ու սեփական էներգետիկ դաշտը։
Աշխատանքային այս նախաձեռնությունը Հայաստանում անցկացնելու մտահղացման հեղինակը և ոգեշնչողը «Գրեյս» ընկերության հիմնադիր, «Արագ տրանսֆորմացիոն թերապիայի» մասնագետ, խորհրդատուների և թերապևվտների Միջազգային ասոցիացիայի վաստակավոր անդամ Մերի Կարախանյանն է։ Ճակատագրի բերումով ապրելով տարբեր երկրներում՝ Մերի Կարախանյանն իր գիտելիքները ձեռք է բերել Եվրոպայի լավագույն մասնագետների մոտ։ Նրա խոսքով՝ Հայաստանում նման դասընթացի անցկացումն առաջին հերթին նպատակ ունի օտար մասնագետներին և հյուրերին ծանոթացնել Հայաստանի հետ, ինչպես նաև օգնել մարդկանց հաղթահարել հետպատերազմյան և անհատական նեգատիվ ու դեպրեսիվ զգացողությունները՝ օգնելով նրանց բացահայտելու և վերարժևորելու ներանձնային ինքնության ֆիզիկական կարողություններն ու հնարավորությունները։
Գրանցման համար զանգահարել +374 94 621216 հեռախոսահամարով։