Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի խայտառակ դեպքի մասին եմ ուզում տեղեկացնել հանրությանը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է հանրային ուշադրություն, հատկապես՝ սփյուռքահայերի հարցերով զբաղվող կառույցներից։
Այսօր Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահները թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։
ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին։
Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային […]
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին «ՆովԷյր» ավիաընկերությունից։
Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20-ամյա Հելենի մայրը՝ Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը, բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը։ Ցեղասպանության կանխումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ միջազգային պարտավորություն՝ հակառակ դեպքում տարածաշրջանում հետաքրքրություններ և հավակնություններ ունեցող բոլոր երկրները դառնալու են ցեղասպանության թեկուզ և պասիվ մասնակից»։
Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել էի դիմում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Երկար տարիներ Ադրբեջանը Եվրոպական տարբեր ատյաններում հայցեր է ներկայացրել ՀՀ-ի դեմ, իբր Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանն Ադրբեջանին հասցրել է շուրջ 130 մլրդ դոլարի վնաս։ Հիմա ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի 130 մլրդ դոլարի փոխհատուցում։
Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը բարձր ինտեսիվության կրակել է Երասխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Երասխում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իրանական նավթի արտահանումն այս ամիս կտրուկ աճել է: Այս մասին հայտնում է Irna-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
Հնդկաձավարը եփել։ Գազարն ու սոխը տապակել ձեթով։ Հնդկաձավարը, ձուն, տապակած սոխն ու գազարը բլենդերով հարել։ Ավելացնել համեմունքները և աղացած մսերը։ Լավ խառնել։
Դա նույնպես լավ է, բայց ավելի լավ է փառաբանել Նրան: Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա, որը աստվածային մխիթարություն է բերում, քանի որ խոնարհություն է պարունակում իր մեջ: «Փա՜ռք Քեզ, Տե՛ր»,- նշանակում է նաև «ներիր ինձ, Տե՛ր Աստված, ներիր մեղքերս, որպեսզի փառաբանեմ Քեզ այնպես, ինչպես հրեշտակներն են փառաբանում»:
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2023-ի 7 ամիսների ընթացքում ամենից շատ Վրաստան ապրանք արտահանող երկիրը եղել է Թուրքիան:
Մաստակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։ Այսպիսով, մաստակի օգտագործումը շաքարով կարող է առաջացնել կարիես և ատամի քայքայում։ Ատամնաբույժ-թերապևտ Լյուդմիլա Շեմյակինան «Իզվեստիային» պատմել է այլ հնարավոր հետևանքների մասին։
Տնտեսական աճերի մասին խոսելիս՝ Հայաստանի իշխանությունները տարածաշրջանով չեն բավարարվում, «համաշխարհային մակարդակի» աճերից ու «վագրային թռիչքներից» են խոսում։ Բայց մինչ տնտեսությունը «համաշխարհային մակարդակի» աճերի ու «վագրային թռիչքների» մեջ է, պարզվում է՝ տնտեսության ամենաառանցքային ոլորտը, ի դեմս արդյունաբերության, խղճուկ վիճակում է։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի առաջին 7 ամիսների ընթացքում Թուրքիա այցելած օտարերկրացիները թիվը կազմել է 26.766.240:
Հայաստանի տնտեսության նախորդ մեկ-մեկուկես տարվա զարգացումների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները կառուցված էին կեղծիքի վրա։ Կեղծ հայտարարություններով փորձում էին աննախադեպության տպավորություն ստեղծել։ Բայց իրականությունը հնարավոր չէր երկար թաքցնել։
Բժիշկը նշել է, որ շատերը սխալմամբ գարեջուրն անվտանգ են համարում և խմում առանց սահմանափակումների։ Արդյունքում, ասում է Ումնովը, որոշ մարդկանց մոտ 30 տարեկանում ըմպելիքից կայուն հոգեբանական և ֆիզիկական կախվածություն է առաջանում, ինչպես նաև առողջական խնդիրներ։ Մասնագետն ընդգծել է, որ ալկոհոլի նույնիսկ չափավոր չափաբաժինները վնասում են օրգանիզմին։
Իշխանությունը չափազանց մեծ հակում ունի փողի նկատմամբ։ Բոլոր հնարավոր միջոցներով բարձրացնում են հարկերն ու ծանրացնում տնտեսության և քաղաքացիների հարկային բեռը, նոր հարկեր ու վճարներ են դնում, տույժերն ու տուգանքներն են խստացնում։ Բայց դրանով էլ չեն բավարարվում։ Մեծ տեմպերով ավելացնում են նաև պետական պարտքը։
Սրտանոթային հիվանդություններն առաջատար տեղ են զբաղեցնում մարդկանց վաղաժամ մահվան պատճառների մեջ ամբողջ աշխարհում, ասել է ատամնաբույժ Իգոր Զոլոտնիցկին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա խոսել է նաեւ սրտի եւ ատամների առողջության ոչ ակնհայտ կապի մասին։
Սա է ճշմարտությունը, եկեք չթաքցնենք՝ ինչու է Ղարաբաղի ժողովուրդը տառապում. Արա Սահակյան
Մարդիկ ամբողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում:
Գիշերային անհարմար հագուստը կարող է խանգարել քնին, ասել է հոգեբան Ալեքսանդր Կորիձեն։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է վատ քնի ոչ ակնհայտ պատճառը։
Օգոստոսի 26-ին, ժամը 12։40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ալաբաման ցանկանում է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որը մահապատժի կենթարկի բանտարկյալին՝ ստիպելով նրան շնչել մաքուր ազոտ:
Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ալյուրի մեջ փոս անել, լցնել շաքարավազն ու դեղնուցը, խառնել, հունցել, ավելացնել կիտրոնի կեղևը, ապա սառը կարագը փոքր կտորներով ավելացնել, հունցել առաձգական խմոր։ Ծածկել սննդի տոպրակով, դնել սառնարանում 1 ժամ։