Բաժիններ՝

Բժիշկը խոսել է սրտի առողջության վրա ատամների ազդեցության մասին

Սրտանոթային հիվանդություններն առաջատար տեղ են զբաղեցնում մարդկանց վաղաժամ մահվան պատճառների մեջ ամբողջ աշխարհում, ասել է ատամնաբույժ Իգոր Զոլոտնիցկին։ Ըստ shantnews-ի՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա խոսել է նաեւ սրտի եւ ատամների առողջության ոչ ակնհայտ կապի մասին։

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի վատ վիճակը և լնդերի հիվանդությունները (օրինակ՝ պարոդոնտիտ) կապված են սրտի պաթոլոգիաների զարգացման ռիսկի բարձրացման հետ։ Բանն այն է, որ ատամնաբուժական հիվանդություններն ու բերանի խոռոչի բորբոքային պրոցեսները մեծացնում են արյան մեջ բակտերիալ վարակի վտանգը, իսկ դա իր հերթին բացասաբար է անդրադառնում սրտի վրա։

Հնարավոր է նվազեցնել աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների առաջացման վտանգը՝ պահպանելով բերանի խոռոչի անհատական ​​հիգիենայի կանոնները և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ այցելելով ատամնաբույժին, ուշադրություն է հրավիրել Զոլոտնիցկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս