Լաչինի միջանցքում Հայաստան եկող արցախցուց առգրավել են «Արցախ» գրությամբ թանկարժեք նարդին

Այսօր Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահները թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։ Այս մասին հայտնել է Инфотека24 թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին։

Նշվում է, որ նարդին գնահատվում է շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։

Նարդու վրա փորագրված է եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը։ Բացի այդ, ներսում պատկերված է եղել Արցախի զինանշանը։ Ենթադրվում է՝ հենց դա է հանդիսացել թանկարժեք նարդու առգրավման պատճառ։

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031