«Ամեն մի աշխատող քաղաքացի ամբողջ կյանքում ստիպված կլինի իր աշխատավարձի կեսից ավելին վճարել Ադրբեջանին․․․». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներկայացնեմ ահագնացող վտանգները, որոնք կախվել են մեր երկրի և մեր գլխին։

Երկար տարիներ Ադրբեջանը Եվրոպական տարբեր ատյաններում հայցեր է ներկայացրել ՀՀ-ի դեմ, իբր Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանն Ադրբեջանին հասցրել է շուրջ 130 մլրդ դոլարի վնաս։ Հիմա ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի 130 մլրդ դոլարի փոխհատուցում։

Չեմ կասկածում, որ այս թրքասեր իշխանությունը գոհունակությամբ կասի, որ նախկիներն էին այդ պարտքը թողել մեզ։ Բայց այս պարագայում այդ պարքը պետք է վճարեք Դո՛ւք, իմ շատ սիրելի քաղաքացիներ․․․ Որպեսզի շարքային քաղաքացուն պարզ լինի, թե սրանք ինչ են ուզում բերել մեր գլխին, բացատրեմ. ամեն մի աշխատող քաղաքացի ամբողջ կյանքում ստիպված կլինի իր աշխատավարձի կեսից ավելին վճարել Ադրբեջանին․․․

Ե՛վ սրա՞նք պիտի պաշտպանեն մեր շահերը, իհարկե, ո՛չ։ Որպես պարտքի մարում՝ սրանք պատրաստ կլինեն նույնիսկ մեր Երևանը «Էրիվան» դարձնել կամ անվանակոչել․․․

Հ.Գ. Մեր այսօրվա պայքարը չթրքանալու համար է․․․

Հ.Գ.-2 Մեր պայքարը նրա համար է, որ սրանք մեր երեխաներին և թոռներին չդարձնեն թուրքերի ճորտ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս