Բաժիններ՝

Ելակով թխվածք

Բաղադրիչներ`

Շաքարավազով խմորի համար`

• ալյուր- 200 գ

• կարագ- 100 գ

• 1 ձվի դեղնուց

• շաքարի փոշի- 60 գ

• մի պտղունց աղ

• կիտրոնի կեղև- ½ թ/գ

Կրեմի համար`

• կաթ- 400 մլ

• 4 ձվի դեղնուց

• շաքարի փոշի- 60 գ

• օսլա- 2 ճ/գ

• կարագ- 120 գ, սենյակային ջերմաստիճանի

Անհրաժեշտ են`

• ելակ

• կիվի

• շաքարի փոշի

• անանուխի տերևներ

Պատրաստման եղանակը`

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ալյուրի մեջ փոս անել, լցնել շաքարավազն ու դեղնուցը, խառնել, հունցել, ավելացնել կիտրոնի կեղևը, ապա սառը կարագը փոքր կտորներով ավելացնել, հունցել առաձգական խմոր։ Ծածկել սննդի տոպրակով, դնել սառնարանում 1 ժամ։

Կրեմի համար եռացնել կաթը։ Դեղնուցները շաքարավազի հետ հարել, ավելացնել օսլան, հարել։ Անընդհատ խառնելով, կաթը լցնել զանգվածի մեջ, դնել ցածր կրակի վրա, եփել մինչև թանձրանա` անընդհատ խառնելով։ Ծածկել սննդի տոպրակով, թողնել սառչի։

Խմորի կեսը լցնել 10×22 սմ չափի կեքսի կաղապարի մեջ, տարածել պատերին։ Խմորի մյուս մասը՝ կեքսի փոքր կաղապարների մեջ։ Խմորի հատակը պատառաքաղով ծակծկել։ Վրան փռել յուղաթուղթ և լցնել սիսեռ կամ այլ ծանրություն, որպեսզի խմորը թխվելիս չբարձրանա։ Թխել 180°-ում 15 րոպե, ապա հանել ջեռոցից, ծանրությունը հեռացնել, թխել ևս 10 րոպե։ Կաղապարից հանել, թողնել սառչի։

Եփած կրեմի մեջ լցնել փափուկ կարագը, հարել։

Կրեմը լցնել թխված խմորի մեջ, վրան զարդարել ելակով, կիվիով և անանուխի տերևներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս