Բաժիններ՝

ԱՄՆ-ում ցանկանում են առաջին անգամ մահապատժի ենթարկել բանտարկյալին՝ օգտագործելով ազոտային հիպոքսիա

Ալաբաման ցանկանում է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որը մահապատժի կենթարկի բանտարկյալին՝ ստիպելով նրան շնչել մաքուր ազոտ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նահանգի գլխավոր դատախազությունը խնդրել է տեղի Գերագույն դատարանին նշանակել Քենեթ Յուջին Սմիթի մահապատժի ամսաթիվը, ում մահապատժի չեն ենթարկել 2022 թվականին, քանի որ չեն կարողացել նրան մահացու ներարկում անել։

«Ալաբաման ծրագրում է նրան մահապատժի ենթարկել՝ օգտագործելով ազոտային հիպոքսիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տեսակի մահապատժի ժամանակ բանտարկյալին թույլատրվում է շնչել միայն ազոտ՝ զրկելով նրան թթվածնից։ Ազոտային հիպոքսիայի միջոցով մահապատիժն օրինական է երեք նահանգներում, սակայն երբեք չի կիրառվել։

Միացյալ Նահանգներում մահապատիժը թույլատրված է դաշնային մակարդակով, սակայն 23 նահանգներ, ինչպես նաև մայրաքաղաքը և տեղական մակարդակում վերացրել են մահապատիժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս