Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները:
Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 19-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա-2114» մակնիշի մեքենաներ. «Լադա-2114»-ի 9-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, զեկույցում նշվում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը հասել է 322-ի, որոնց հիմնական պատճառ են եղել հոգեբանական և սոցիալական խնդիրները։
Ղրիմի Կոկտեբել արտիստական ավանում օգոստոսի 20-ից մինչեւ 22-ը կանցկացվի Koktebel Jazz Party միջազգային փառատոնը. միջոցառման հյուրերի եւ տեղի բնակիչների համար ելույթ կունենան ռուսաստանյան եւ արտասահմանյան կատարողները:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ միասին, օգոստոսի 20-ին հանդիպում է ունեցել նախարարության մի խումբ սոցիալական աշխատողների հետ:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաև Եվրամիության երկրների բանկային հաշիվներին: Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչև 1,5%-ը:
COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ:
Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։
Դեսպանը շնորհավորել է նախարարին նոր կառավարության ձևավորման համար` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:
«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: Այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է։
Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։
Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:
Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին: «Ռեալ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բենզեմայի պայմանագրի ժամկետն ակումբի հետ կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում կամ այլ բնակավայրերում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Եթե լրագրողը ԱԺ-ում մի անկյունում պիտի նստի, աշխատի, թող մնա խմբագրությունում, աշխատի. Դեհերյան
Մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարում շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինի հայտարարությունը:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը միգուցե բավականին բացասաբար վերաբերեր ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը. ՔՊ-ական պատգամավոր