Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը մի շարք ոլորտներում

Օգոստոսի 29-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Բենդեր բին Իբրահիմ Էլ-Հարիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը մտքեր են փոխանակվել տնտեսական, առևտրային, արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման առնչությամբ։ Այս մասին Քաջըրը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Երկու երկրների միջև քննարկումներ են տեղի ունեցել նաև տնտեսության և առևտրի ոլորտի հետ կապված։

Քննարկվել են արդյունաբերական ռազմավարության շրջանականերում փոխգործակցության, արդյունաբերության 4․0 տեխնոլոգիաների (արդյունաբերություն 4.0-ն չորրորդ արդյունաբերական հեղափոխության (4IR) հետ կապված հայեցակարգ է, որը կապված է կիբեր-ֆիզիկական համակարգերի առաջխաղացման հետ), վերականգնվող էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև առևտուրը և արտադրական ոլորտում փոխադարձ ներդրումները մեծացնելու ծրագիր է նախատեսված։ Կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու հատկապես արտահանման ռազմավարությունների և ոլորտային գործընկերությունների հարցում համագործակցության վերաբերյալ։

Այս զարգացումները տեղի են ունենում Անկարա-Էր Ռիադ հարաբերությունների վերականգման փուլում։ Դրանք վերջին տարիներին լարված են եղել Թուրքիա-Կատար սերտ հարաբերությունների, 2018 թ․-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության և շատ այլ պատճառներով։ 2020 թ․-ից սաուդական կողմը նաև բազմաթիվ արգելքներ էր սահմանել Թուրքիայից ապրանքների ներմուծման համար, փակել էր թուրքական դպրոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս