Դիետոլոգը նշել է փայլուն և երիտասարդ մաշկի համար նախատեսված մթերքները
Դիետոլոգ Թիվի Մարութապպուն թվարկել է վիտամինային հավելումներ և մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում՝ փայլուն, երիտասարդ մաշկ ունենալու համար: Նրա խոսքերը, ըստ shantnews-ի՝ մեջբերում է Daily Mail-ը։
Ըստ մասնագետի՝ առողջ մաշկ ունենալու համար պետք է ավելի շատ ուտել օմեգա-3-ով հարուստ մթերքներ: Այս չհագեցած ճարպաթթուներն առկա են յուղոտ ձկներում, ընկույզում, կտավատի սերմերում և ջրիմուռներում, որոնք կարևոր են մաշկի առողջ խոնավության մակարդակը պահպանելու և վերքերը բուժելու համար:
Դիետոլոգը նաև առաջարկել է վերահսկել երկաթի մակարդակը, քանի որ դրա պակասը կարող է հանգեցնել մաշկի չորության և քորի, ինչպես նաև մազաթափության։ Պետք է ուտել ավելի շատ կարմիր միս և կանաչ բանջարեղեն՝ երկաթի մակարդակը նորմայի վրա պահելու համար, ասել է նա:
D և C վիտամինները հավասարապես կարևոր են մաշկի գեղեցկության և փայլի համար, շարունակել է Մարութապպուն։ Դրանք պատասխանատու են իմունային համակարգի պատշաճ գործունեության, վերքերի բուժման և բջիջների վերականգնման համար: Վիտամին D-ի նորմալ մակարդակը, ըստ նրա, ամենահեշտն է պահպանել սննդային հավելումների միջոցով, իսկ վիտամին C-ն մեծ քանակությամբ առկա է ցիտրուսային մրգերում, նաև լոլիկի, ելակի, կաղամբի մեջ։