Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Messier 51 (M51) պարուրաձև գալակտիկայի ապշեցուցիչ, բոլորովին նոր պատկերներ, որոնք արվել են «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակով:
Բրազիլիան հասկանում է բարդությունն ու լրացուցիչ պատասխանատվությունը, որ ուկրաինական հակամարտությունը կդնի Բրազիլիայի՝ G20-ի նախագահության ուսերին։ Գրել է CNN Brasil-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Որ Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներով դարձել է ԵԱՏՄ ամենաթանկ մայրաքաղաքը, ուղղակիորեն կապված է նաև դրսից եկած պահանջարկի հետ, որն առանձնանում է բարձր վճարունակությամբ։ Դրանով Հայաստանի քաղաքացիների կյանքն ավելի բարեկեցիկ չի դարձել։
Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:
Ադրբեջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որպես օրինակ, պարբերականը բերում է Հանրապետական կուսակցության որոշ ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունները։
Ս․թ․ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։
Հայաստանի պատմության թանգարանում հայկական գորգերի յուրահատուկ ցուցադրությունը այցելուները վայելելու հնարավորություն կունենան մեկ տարի:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Ներկայացվում է երթևեկության շրջանցման սխեման։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունները և չի ընդունի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն տարածաշրջանում, հայտնում է IRNA-ն։ Ինչ վերաբերում է կովկասյան հարցին, ապա և՛ Իրանը, և՛ Թուրքիան համակարծիք են եղել, որ լարվածության և հակամարտությունների դարաշրջանն ավարտվել […]
Թուրքիայի քաղաքական շրջանակները քիչ հավանական են համարում, որ «հացահատիկի գործարքը» կարող է վերսկսվել նույն ձևաչափով՝ նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:
«Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներում վաստակած 6 միավորը Հայաստանի հավաքականի համար լավագույն արդյունքն է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, հայտնում են ՀՖՖ-ից։
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում ներկա եմ գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:
Հայտնի գործոնների արդյունքում Հայաստանի տնտեսության մեջ անցած տարվանից արձանագրվող բարձր աճերի ժամանակաշրջանն ավարտվում է։ Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը դադարել է այլևս երկնիշ լինել։
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրից վտարելու են անօրինական միգրանտներին, որոնք մասնակցել են Թել Ավիվում Էրիթրեայի դեսպանատան անկարգություններին։ Գրել է Times of Israel-ը։
«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը, հայտնում է ArmSport-ը:
Փոքր քանակությամբ վերամշակված միս ուտելը չի ազդի ձեր առողջության վրա, սակայն չափավորությունը կարևոր է, ասում է սննդաբան և համաճարակաբան Քերեն Պապիերը։ Նրա մասնագիտական կարծիքը փոխանցում է The Guardian-ը։
Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։
Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։
Նշենք, որ սա Ֆիդանի առաջին այցն է Թեհրան այն բանից հետո, երբ նա հունիսին նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար:
Եթե արտառոց ոչինչ չլինի արտաքին միջավայրում, որը դարձել է Հայաստանի տնտեսության բարձր աճի հիմքը, այս միտումն առաջիկայում կշարունակվի։ Արդյունքում՝ կնվազի նաև տարեկան տնտեսական աճը։ Մինչև ո՞ւր կհասնի տարեվերջին, ցույց կտա ժամանակը։ Մասնագիտացված կառույցների կանխատեսումները 4,5-7,5 տոկոսի սահմաններում են։ Թեև այս պահին, ինչպես առաջին կիսամյակի տնտեսական աճը, այնպես էլ յոթ ամիսների տնտեսական ակտիվության աճը դրանից բավական բարձր է։