ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, գրում է ՏԱՍՍ-ը:
Աֆղանստանի նոր կառավարությունը ՄԱԿ-ում սեփական ներկայացուցչի հաստատման դեպքում մտադիր է առաջին հերթին հարաբերություններ զարգացնել ու ամրապնդել մյուս պետությունների հետ:
ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին տեսաուղերձի միջոցով ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները ԱՄԷ-ի միջազգային մրցաշարում:
Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» եւ ականապատման քարտեզների մասին։
Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» եւ «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռեւս օգոստոսի սկզբին:
Չնայած ներկուսակցական բազմատեսակ շահերին, իշխող ՔՊ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս իրար տանել չեն կարողանում:
Աշխարհի առաջնությանը մասնակցել պատրաստվող Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը հայտնի են:
Սեպտեմբերի 21-ի գիշերը ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Գուգարք համայնքի տարածքում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 230 միլիոն 89 հազար 554: Այդ մասին վկայում են Ջոնս Հոքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ ինքը վճռական է տրամադրված երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում և Թուրքիայի քաղաքացիների աջակցության կարիքն ունի:
«Արտադրության արդիականացումն իրականացվել է հաջողությամբ եւ ավարտվել ավելի վաղ պլանավորված ժամկետներում: Մենք արդեն սկսել ենք պատվաստանյութի արտադրությունը նոր սարքավորմամբ: Նոր սարքավորումը թույլ կտա Կենտրոնին՝ իր հզորություններն ավելացնել 2-2,5 անգամ:
«Ֆանտաստիկ հրեշները և որտեղ են նրանք բնակվում» կինոշարքի երրորդ մասը, որը կոչվում է «Ֆանտաստիկ հրեշները. Դամբլդորի գաղտնիքները» անվանումը, էկրաններին կլինի 2022 թվականի ապրիլի 15-ին: Այս մասին պաշտոնապես հայտնել է ընկերությունը:
Սոուսը պատրաստելու համար խառնել և միասեռ զանգված ստանալ ձիթայուղից, մանանեխից, մեղրից, աղից և սև աղացած պղպեղից:
44-օրյա պատերազմի ընթացքում կյանքը հայրենիքին զոհաբերած Շանթ Խաչատրյանը բազում երազանքներ թողեց անկատար։ Ընտանիքի անդամները, բարեկամներն ու հարազատները կսփոփվեն միայն այն ժամանակ, երբ մեր երկիրը դառնա միասնական ու հզորանա։ Շանթի ծնողները ապրելու ևս մեկ բանաձև են գտել․ շուտով նրանց ընտանիքում բալիկ կծնվի։
Գրող և ինտրովերտ Մերիեն Ռեյդը վստահ է, որ էքստրավերտները շատ խեղաթյուրված պատկերացում ունեն «ինքնամփոփ» մարդկանց մասին: Դրա համար նա կազմել է ցուցակ՝ բաղկացած 15 կետերից, որոնք վատ չէր լինի, եթե մենք բոլորս հիշեինք ինտրովերտների հետ շփվելիս:
Հնդիկ գործարարի մասին խոսում են բոլորը, նրան որպես օրինակ՝ հիշատակում են թե ձախողումների, և թե հաջողությունների մասին պատմելիս, իսկ աշխատակիցները նրան պարզապես երկրպագում են։
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության զարգացումը կապում էր բանկային վարկերի հետ։ Թեև վարկերը ֆինանսական այն պրոդուկտը չեն, որ կարող են տնտեսության համար բարձր արդյունավետություն ապահովել՝ թանկ միջոցներ լինելու պատճառով, այնուհանդերձ կար ժամանակ, որ բանկային համակարգը ակտիվորեն վարկային ներարկումներ էր կատարում։
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճակատի սալջարդ վերքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
ԱՄՆ-ն և Եվրամիությունը նոր գործընկերություն կսկսեն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ցածր եկամուտ ունեցող երկրներին մատակարարելու, ինչպես նաև այս հարցում ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի հարցով ամերիկյան կառավարության կազմակերպած բազմակողմ առցանց գագաթնաժողովին: «Մենք պետք է ողջ աշխարհում միավորվենք մի քանի սկզբունքների շուրջ, որոնց […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ լավ սկզբի» մասին: Այդ մասին Էրդողանն ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:
Ութսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, ում անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:
Ելույթում բարձր գնահատելով «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:
Թուրքիայի նախագահն ընդգծել է՝ ակնկալում է, որ Պուտինի հետ հանդիպման արդյունքներով «կընդունվի կարևոր որոշում» կապված երկկողմ հարաբերությունների հետ, որոնք այնուհետև «կմտնեն ավելի ակտիվ փուլ»:
Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին: