Բաժիններ՝

16-ամյա ռուս գեղասահորդուհին հայտնաբերվել է. որտեղ է եղել նա

Օգոստոսի 29-ին ամբողջ օրը Մոսկվայում փնտրում էին ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովային, երեկ հայտնաբերել են Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի կինոթատրոնում։ Նա հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե կինոթատրոն գնացել է քնելու համար։

Նա հայտարարել է, թե իր անհետացումը որևէ կապ չունի գեղասահքի և մարզիչ Սոֆյա Ֆեդչենկոյի հետ ունեցած կոնֆլիկտի հետ։

«Ցավում եմ, որ բոլորին ստիպեցի նյարդայնանալ և անհանգստանալ ինձ համար: Ես տանն եմ իմ սիրելի մարզչի ու մայրիկի հետ։

Մի՛ անհանգստացեք, իմ արարքը կապ չունի գեղասահքի և Սոֆյա Անատոլևնայի հետ, ես կմարզվեմ իմ թիմում և կուրախացնեմ ձեզ նոր ելույթներով: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մի հավատացեք լրատվամիջոցներին և դժբախտ բլոգերներին»,- սոցիալական իր էջում գրել է Գորբաչովան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031