Մի մնացե՛ք անհաղորդ, բացատրեք բոլորին, եթե պետք է հազար անգամ: Որովհետև դուք չգիտեք, թե ինչ է, երբ ձեր մկրտության վայրը դառնում է մզկիթ. Վարուժան Գեղանյան

Անցյալ տարի այս օրերին ես իմ կյանքում հավանաբար վերջին անգամ տեսա ու մտա էն եկեղեցին, որտեղ ես կնքվել եմ ու որտեղ անթիվ անհամար երազանքներ եմ հղել առ Աստված։ Իմ Բերձորի եկեղեցին, որն այսօր մզկիթ է։

Վերջին անգամ, որովհետև շատերին իմ շրջապատում ու իմ երկրում չկարողացա բացատրել, որ եթե չհրաժարվենք դե-ֆակտո թուրքամետների իշխանությունից, կզրկվենք ոչ միայն Շուշիից ու Քարվաճառից, այլև Բերձորից։

Հիմա մեծ է հավանականությունը, որ շուտով իմ պես ևս 120 հազար մարդ Արցախից փրկրված հատվածում կմնա առանց իրենց մկրտության եկեղեցու, առանց տան ու երազանքների։ Որովհետև էլի ես ու իմ նմանները չկարողացանք դա անհրաժեշտ չափով բացատրել։

Կանցնի որոշ ժամանակ, Բերձորի ու Ստեփանակերտի մասին կհիշենք մենք՝ մի քանի հազարով ֆեյսբուքում։ Իսկ դրան զուգահեռ էս նույն ճակատագիրը կհասնի Գորիս, Վայք ու Երևան։

Կհասնի, եթե էլի չկարողանանք բացատրել։ Ու եթե էլի մնանք անհաղորդ։

Մի մնացե՛ք անհաղորդ, բացատրեք բոլորին, եթե պետք է հազար անգամ։ Որովհետև դուք չգիտեք, թե ինչ է դա, երբ ձեր մկրտության վայրը դառնում է մզկիթ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Տեսանյութեր

Լրահոս