Պյոտր Իլյիչ Չայկովսկու չորս գործողությամբ բալետը գրվել է 1876 թվականին: Դիտելով կարապներին՝ կոմպոզիտորը որոշել է ստեղծել պատմություն՝ հիմնված ժողովրդական մոտիվների վրա: Բալետը հիմնված է արքայադուստր Օդետի մասին պատմող հին գերմանական լեգենդի վրա, որին չար կախարդը կարապի էր վերածել:
Առավոտյան Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը:
Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Անկախ նրանից, թե ինչ կասեն Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, այս բյուջեն սոցիալական խնդիր չի լուծում։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել են «Բաց հասարակություն» կազմակերպության հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ջերմ հարաբերությունների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին, որը հոկտեմբերի 31-ին բացվում է Գլազգոյում: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին Լոռու ր Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունները կրկին հաստատել են ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգ լինելը: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը:
Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ երկրում 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր ահաբեկչական հարձակումների վտանգը գտնվում է ամենացածր մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով:
Ի պատասխան այն հարցի, թե որքան գումար է վճարում ավիաընկերությունը, Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ դա կախված է մի շարք գործակիցներից։ Մասնավորապես՝ օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։
Ալի Էրբաշի գլխավորած Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը բարձրացրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին (Աթաթյուրք) անիծած կրոնական սպասավորի՝ Մուստաֆա Դեմիրքանի պաշտոնը։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է ամեն տարի զարգացող երկրներին հատկացնել 100 մլրդ ԱՄՆ դոլար՝ կլիմայի փոփոխությունների կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այս մասին Գուտերեշը խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկիր հանել են D խմբից, հետևաբար դրանց քաղաքացիների մուտքն այս պահին արգելվում է։ Տեղեկությունը հայտնում է schengenvisainfo.com-ը։
42-ամյա Ժոլին Թրյուդոյի կառավարության մեջ նախկինում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը:
2008 թվականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հռոմում մտադիր է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որում ներկայացված են նաև փակ տարածքներում դիմակ կրելու պայմանները։
Հայաստանում կա լեգիտիմ ռևանշիզմ. նրանք որքան շատ են ջղագրգռվում, այնքան շատ են մոտենում իրենց քաղաքական վախճանին. Վիգեն Խաչատրյան
Մյունխենի անվտանգության կոնֆերանսը 2022 թվականին կկայանա սովորական անմիջակա ձեւաչափով: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին։
Կոչ եմ անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը. Անդրանիկ Քոչարյան
Դուք կոշիկ լիզող եք, ասում եք՝ ո՞ւմ ինչքա՞ն է պետք Հայաստանից, ասեք՝ տանք. Աննա Մկրտչյանը՝ իշխանությանը
Factor.am-ի տեղեկություններով, վաղվանից Ոստիկանությունը վերսկսելու է ուժեղացված հսկողություն իրականացնել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի կատարման հետ կապված։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք խանութներում, երթուղային տաքսիներում, ավտոբուսներում, ժամանցի վայրերում և այլ փակ տարածքներում առանց դիմակի կլինեն, կտուգանվեն 10.000 ՀՀ դրամի չափով։ Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր խիստ միջոցներ։
Հոկտեմբերի 21-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա կալանավորվել է։
Վերջին հինգ օրերի ընթացքում Covid19-ով վարակվել է 10․000-ից ավելի քաղաքացի, մահացել է՝ 185 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահճակալային ֆոնդը սպառված է:
Այսօր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական նիստին մասնակցելու պատճառով չկարողացա խորհրդարանում իմ հայտարարությունը անել։ Սյն կարևոր եմ համարում, ուստի տեղադրում եմ իմ ալիքում։