Մոսկվան հարցեր ունի ՀՀ իշխանություններին, համաձայն չենք Փաշինյանի խոսքերի հետ. Պեսկով

Կրեմլը հայտարարեց, որ Մոսկվան նոր հարցեր ունի Հայաստանի իշխանություններին՝ կապված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման հետ, որոնք արդեն փոխանցվել են հայկական կողմին։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին քիչ առաջ հաղորդեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից ստատուտի վավերացմանը այսօր։

«Իհարկե, մենք լրացուցիչ հարցեր կունենանք Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ի սկզբանե կասկածում էին, որ և երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Հռոմի կանոնադրությանը ճիշտ է։

«Մենք կարծում ենք, որ սա սխալ որոշում է։ Մենք բացարձակապես համաձայն չենք ՀՀ վարչապետ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, պայմանավորված է ՀԱՊԿ գործիքների և հայ-ռուսական գործընկերության անբավարարությամբ՝ ապահովելու երկրի անվտանգությունը։ Սա սխալ է»,- ընդգծել է Պեսկովը՝ որոշումը որակելով ոչ կոռեկտ։

Տեսանյութեր

Լրահոս