Ինչպե՞ս կարելի է դեմ խոսել Հռոմի ստատուտին. Վլադիմիր Վարդանյան

Հռոմի ստատուտի վավերացումը չի հակասում Հայաստանի կամ Ռուսաստանի միջազգային պարտավորություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով` փաստաթուղթը վավերացնելով` Հայաստանը ոչ միայն չի արել այնպիսի բան, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, այլև չի արել որևէ արարք, որը կհակասի ՌԴ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Վարդանյանը պարզաբանեց` փաստաթղթի վավերացումը թույլ կտա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, ապահովել նրա շահերի դատական պաշտպանության հնարավորությունը:

«Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը` որպես հանցագործության զոհ, պետք է ունենան երաշխիքներ, որ իրենց իրավունքները կպահպանվեն միջազգային մակարդակով, և այդ մեխանիզմով մենք շարժվելու ենք առաջ», – ասաց նա:

Վարդանյանը հավելեց, որ Հռոմի ստատուտի վավերացումն իրավական հիմք է տալիս հետաքննելու մարդկության դեմ հանցագործության այն տեսակը, որն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս