Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի ընդունած որոշումից․ Շառլ Միշել

Euronews-ին տված հարցազրույցում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը չի ընդունել իր միջնորդական ջանքերի վերաբերյալ հնչող քննադատությունները։

Նա նշել է, որ եվրոպական միջնորդությունը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ի միջնորդությանը զուգահեռ, որոշ առաջընթացներ ևս գրանցել է գերիների փոխանակման  գործընթացում, և ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես բարելավել այս տարածաշրջանի կապը՝ ապագայում ավելի լավ կայունություն ապահովելու համար:

«Մենք նաև առաջընթաց ենք գրանցել տեքստերում, որոնք նպատակ ունեն ապահովելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագիրը»,- նշել է Միշելը։

«Ես չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի ընդունած որոշումից, և ես դա շատ վճռականորեն հայտնել եմ նախագահ Ալիևին»,- հավելել է նա։

Միշելն ասել է, որ ԵՄ միջամտությունը կարևոր է Լաչինի միջանցքի վերաբացման ապահովման համար, որն ամիսներ շարունակ շրջափակված էր ադրբեջանական զինուժի կողմից՝ թույլ չտալով առաջին անհրաժեշտության մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։

«Մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանին, որն ընդունում է մեծ թվով փախստականների, ովքեր լքել են իրենց հայրենի շրջանը Լեռնային Ղարաբաղում»,- բացատրել է Միշելը:

«Մենք նաև պետք է ներգրավված լինենք քաղաքական և դիվանագիտական ​​մակարդակով, որպեսզի համոզվենք, որ կա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շատ հստակ վերահաստատում»,- ընդգծել է Միշելը։

 

Տեսանյութեր

Լրահոս