
90-ամյա արցախցի տատիկը հասել է Գորիս, տեսել որդուն և մահացել նրա գրկում

Արցախցի 90-ամյա Անշկան բռնի տեղահանումից հետո Գորիսում գրեթե մեկ տարվա բաժանումից հետո տեսել է որդուն և մահացել նրա գրկում։ Այս մասին X սոցցանցի հարթակում գրել է Սիրանուշ Սարգսյանը:
«Արցախում 9-ամսյա սովի պաշարման ժամանակ 90-ամյա Անեշկան ուներ մեկ նպատակ՝ նորից տեսնել որդուն։ Ադրբեջանի ներխուժումից հետո նա հասավ Գորիս՝ Հայաստան, գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին և վերջին անգամ գրկեց որդուն և մահացավ նրա գրկում»,- գրել է Սիրանուշ Սարգսյանը։