ԼՂ-ում սեպտեմբերի 19-ին զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 203-ի

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորների թիվը հասել է 191-ի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պարզվել է ևս 5 մահացածի ինքնություն։

Նրանցից բացի, մարտերում զոհվել են նաև ՆԳՆ 12 աշխատակիցներ։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր 192 զոհվածի մասին։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031