Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին, ըստ ադրբեջանական Azertac պետական գործակալության՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ։

«Հուսով ենք, տարածաշրջանում հիմնական սպառնալիք հանդիսացող հայկական անօրինական զինված ուժերի ներկայության դադարեցումը կծառայի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», – ասել է Բայրամովը։

Նա Ջասթին Ուելբիին է ներկայացրել նաև «հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031