
«Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ». Վորոբյով

ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հռոմի ստատուտը։ Կողմ են քվեարկել միայն ԱԺ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել։
ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն արձագանքելով Հայաստանի ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացմանը՝ ասել է. «Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ, բայց այն չի խաթարի ժողովուրդների բարեկամությունը»։
Վորոբյովի խոսքով՝ խորհրդարանականների որոշումը «ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»։