Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի Պուտինի ծննդյան օրը

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) ՔՊ-ական պատգամավորների 60 կողմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը: Ընդդիմության երկու ֆրակցիաները դեմ քվեարկեցին Ստատուտին՝ հայտարարելով, որ այն ոչ միայն հակասահմանադրական է, այլև նորանոր աղետներ է բերելու Հայաստանի Հանրապետության համար:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն իրենք կդիտարկեն՝ որպես «ծայրահեղ թշնամական վերաբերմունք»:

Ի դեպ, հատկանշական է, որ սիմվոլիզմի սիրահար թուրքական իշխանությունների հավատարիմ հետևորդ ՀՀ իշխանության կամոք Հռոմի ստատուտը Հայաստանում ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031