Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամները` ՕԽ փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հատուկ նախաձեռնությամբ Արցախում են:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 37-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3163» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում. երեք ուղևորները՝ 57-ամյա Կամո Պետրոսյանը, 40-ամյա Արկադի Ամիրխանյանը և 56-ամյա Սարգիս Բաբայանը, մահացել են, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սուդանի խնդրով միջազգային «եռյակը» զինվորականներից պահանջում է ազատ արձակել քաղաքացիական կառավարության ներկայացուցիչներին: Այդ մասին ասվում է «եռյակի» հայտարարության մեջ, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Նորվեգիայից:
Արթուր Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Կրթված մարդիկ նայում են մեզ ու մտածում՝ էս ի՞նչ Ազգային ժողով է, բա մենք ո՞նց ենք ուզում զարգանանք. Խաչատուր Սուքիասյան:
Պոպուլիզմը մարդուն տուգանքի մատերիալ չհամարելը, բայց տուգանելն է, վիրուսն էլ՝ պինցետով հանելը. Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին:
Ցիտատներ բերելով՝ օրենքի նախագիծ չեն բերում. սա հիմնավորում է ոչնչի մասին. Էլինար Վարդանյանը՝ Վահան Քերոբյանին:
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 069-ի:
Արփի Դավոյան, Գևորգ Պապոյան, եթե դեմագոգիայի մրցույթ լինի, հանգիստ եղե՛ք, ձեզ հաղթող չի՛ լինի. Ագնեսա Խամոյան:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով:
Այս տարի քանի՞ հոգի է սիրտ ունենալու Նոր տարի նշելու, չէ՞որ մեզանից մեր տոները խլել են. Գեղամ Մանուկյան:
Պոպուլիզմն էլ ո՞նց է լինում. կուզեի տեսնել դա ինչպես եք ասում Կարեն Կարապետյանին. Արփի Դավոյանը՝ Արամ Վարդևանյանին:
5 օրից հետո լինում է շաբաթ, կիրակի. դա ոչ մեկ չի չեղարկելու. Արսեն Թորոսյանը հանգստացնում է քաղաքացիներին:
Ով ալարի, ո՛չ դալարի. Արթուր Խաչատրյանը Վահան Քերոբյանին առաջարկում է գրքից մեջբերումներին ավելացնել ասացվածքները:
Թող վարչապետի, նախարարների, փոխնախարարների համար հունվարի 2-ը լինի ոչ աշխատանքային, բայց ոչ ողջ հանրության. Արամ Վարդևանյան:
Նոր տարվան վարկ են վերցնում, 7 օր սեղան փռելու համար մրցում. պետք է վերջ տալ սրան. Վիգեն Խաչատրյան:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում երկու օտարերկրյա քաղաքացի մոլորվել են։
Ճի՞շտ է, որ հունվարի 7-ն եք ուզում խլել այս օրենքով. բոլոր մեռելոցները խլել եք, մնացել էր սա. Գեղամ Նազարյանը՝ Վահան Քերոբյանին:
Կապիտուլյացիայի հաղթարշավը։
Ընդդիմության առաջարկն ընդունվեց. ԱԺ-ում փակ նիստ կհրավիրվիր ԱԱԾ և ԳՇ պաշտոնյաների մասնակցությամբ
Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում:
Կալանքից ազատված պատգամավոր Արթուր Սարգսյանն ԱԺ-ում երդվեց:
Ծափեր՝ ԱԺ-ում. «Հայաստան» խմբակցության կալանքից ազատված պատգամավոր Արթուր Սարգսյանն առաջին անգամ մասնակցում է նիստին:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Միջազգային Պարալիմպիական կոմիտեն եւ «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են 2022 թվականի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին մարզիկների եւ լրագրղների համար հակաքովիդային կանոնների առաջին տարբերակը: Այդ մասին հաղորդվում է ՄՕԿ-ի կայքում:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 18-ից 24-ը պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4984 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։
Աֆղանական հիմնախնդի կարգավորման շուրջն ընդլայնված «եռյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) հերթական նիստը պլանավորվում է նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում: Հոկտեմբերի 25-ին կայացած առցանց խորհրդաժողովում այդ մասին հայտնել է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:
Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել:
Թվային աշխարհում սպառնալիքներից պաշտպանության ոլորտն արդեն պետք է ապավինի ոչ թե կիբեռանվտանգության, այլ կիբեռիմունիտետի գաղափարին՝ արտադրական (գործառնական) համակարգերի հիմքում դնելով այնպիսի ենթակառուցվածք, որի սարքերը, ծրագրաշարը և ներքին ու արտաքին հաղորդակցության ուղիները պաշտպանված են լռելյայն, ի սկզբանե։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։