
Թուրքիայում կենդանու արյունից հեղուկ պարարտանյութ են ստացել

Թուրքիայում առաջին անգամ «Զրո թափոն» ծրագրի շրջանակներում կենդանիների օրգանական թափոնների արյունից հեղուկ պարարտանյութ է պատրաստվել, որով սպանդանոցներում մորթված կենդանիների թափոնների քանակը գործնականում զրոյի է հասցվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարարտանյութն արտադրվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքշեհիր քաղաքում:
Նշվում է, որ պարարտանյութը դաշտերում օգտագործվում է դրոնի միջոցով՝ օդից պարարտացնելով դաշտում գտնվող բերքը: Այն կարող է բերքունակությունը 9 տոննայից հասցնել 17-ի: