Թուրքիայում գնաճի հետևանքով ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է

Ռուսական «Но́вые изве́стия» օրաթերթի համաձայն՝ 2023-ին ռուսներն իրենց արձակուրդները դրսում անկացնելուց հրաժարվում են՝ ամենից շատ գնաճի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն հատկապես տեսանելի է եղել դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքի տեսանկյունից։

Միայն 2023-ի ամռանը Թուրքիայում, հետզհետե աճող գնաճի պայմաններում, 2 անձի համար նախատեսված տուր փաթեթը կազմել է 195․000 ռուբլի (շուրջ 1982 դոլար), իսկ Սոչիում 1 անձինը՝ 50․000 ռուբլի (շուրջ 508 դոլար)։

Ըստ տարբեր հարցումների՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիների 80%-ը արձակուրդները նախընտրել է անկացնել երկրի ներսում։

Տեսանյութեր

Լրահոս