
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կայցելի Բաքու

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բեզրփաշը հոկտեմբերի 6-ին երկօրյա այցով կայցելի Ադրբեջան։ Նախատեսված են Բեզրփաշի հանդիպումները Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ինչպես նաև թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Բեզրփաշը Բաքվում քննարկելու է Աստարայի բեռնատար տերմինալի, ինչպես նաև Աստարչայ գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման, մաքսային և սահմանային ենթակառուցվածքների ստեղծման հարցեր։
Օրակարգում են նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերը։