Սուրեն Պապիկյանը հեռանալու ցանկություն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության աղբյուրներից տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում մի քանի անգամ ազատման դիմում է գրել կամ առնվազն նման մտադրություն է ունեցել, որի մասին նախարարության աշխատակազմի նեղ շրջանակ է տեղյակ եղել, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից։

Սուրեն Պապիկյանը, ով ի պաշտոնե Ռուսաստանի հետ ամենաշատ շփումներ ունեցող պաշտոնյաներից է, Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության պատճառով հայտնվել է ռուսական գործիչների ճնշման ներքո։

Երեկ մենք նաեւ լուր էինք գրել, որ ՔՊ-ում կան դեռ ողջամիտ մարդիկ, որոնք դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես` հակառուսական քայլերից, եւ կարծում են, որ դա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։ Այս տեսակետը, ըստ որոշ լուրերի, պաշտպանում է նաեւ Պապիկյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031