Ադրբեջանը նոր կադրեր է հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալումից և հարցաքննությունից

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման և հարցաքննության նոր կադրերը:

Պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտից առևանգված, ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը ադրբեջանցի փաստաբան ունի. նա Ալով Սաֆարալիևն է։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031