Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե ինչպես է գազարը ստացել իր նարնջագույն երանգը

Գիտնականները վերծանել և համեմատել են գազարի ավելի քան 600 տեսակների ԴՆԹ-ի կառուցվածքը, ինչը նրանց օգնել է ապացուցել, որ դրանք ընտելացվել են մ.թ. 9-10-րդ դարերում Արևմտյան կամ Կենտրոնական Ասիայում։ Նաև բացահայտել են երեք գեների մուտացիաները, որոնք ստիպում են գազարին կուտակել վիտամին A և նարնջագույն դառնալ: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (NCSU) մամուլի ծառայությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Plants ամսագրում:

«Մենք, ըստ էության, վերակառուցել ենք գազարների ընտելացման և նարնջագույն դառնալու ամբողջ ժամանակագրությունը: Դա տեղի է ունեցել սպիտակ և դեղին գազարների խաչասերումից հետո», – ասել է NCSU-ի դոցենտ Մասսիմո Իորիցոն, ում խոսքերը մեջբերում է համալսարանի մամուլի ծառայությունը։

Իորիցոն և նրա գործընկերները երկար տարիներ ուսումնասիրել են գազարի գենոմը, որպեսզի հայտնաբերեն գեները, որոնք պատասխանատու են հիվանդությունների նկատմամբ դիմադրողականություն ձևավորելու բույսերի հատկության համար, ինչպես նաև նարնջագույն պիգմենտների համար, որոնք հանդիսանում են վիտամին A-ի նախադրյալները: Գիտնականներն առաջին մեծ քայլն արեցին այս տեղեկությունը ստանալու ուղղությամբ 2016թ. , երբ նրանք առաջին անգամ ամբողջությամբ վերծանեցին դեղին գազարի գենոմը։

Հետագա տարիներին Իորիցոն և նրա գործընկերները ուսումնասիրեցին գազարի 630 տեսակների ԴՆԹ կառուցվածքը, այդ թվում՝ վայրի, դեղին, սպիտակ, նարնջագույն և մանուշակագույն: Գիտնականները համեմատել են գազարի այս սորտերի գենոմների փոքր մուտացիաները, որոնք հնարավորություն են տվել վերականգնել այս բույսի ընտելացման պատմությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս