
Մայրը երեխային քնեցնելուց կարճ ժամանակ անց, նրան հայտնաբերել է մահացած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս խոշորացված համայնքի գյուղերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել է երեխայի դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ՝ 2 ամսական աղջիկ է, ում մայրը՝ 19-ամյա Սառա Օ.-ն, ոստիկաններին ու բժիշկներին հայտնել է, որ ինքը նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում երեխային կերակրել է և քնեցրել իրենց սենյակում գտնվող մանկասայլակի մեջ: Ժամը 01:40-ին արթնացել է և տեսել, որ աղջնակը մահացած է: