ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն, որն անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսաստանյան C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից, Անկարային լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի կնքման դեպքում։
Կրեմլը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը և անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ Սիրիայի կառավարության հետ:
Պատվաստման անհրաժեշտությունը հանգեցնում է ոչ միայն վարակի կանխարգելմանը, այլև առիթ դարձավ բացահայտելու, թե որքան է ՊՇՌ թեստի իրական արժեքը: Արդեն տևական ժամանակ է Հայաստանի քաղաքացիները մի քանի անգամ ավել գումար են ստիպված վճարել ՊՇՌ թեստի համար:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժինը:
Օջախն ընկած է 10 կիլոմետր խորության վրա: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած շրջանում: Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին իշխանությունների գնահատմամբ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:
Իշխանությունը ԱԺ կանոնակարգ օրենքը կփոխի, որպեսզի Արթուր Ղազինյանին այլևս հնարավոր չլինի առաջադրել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար:
Իշխանությունը 4-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը:
Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է «Կոնվերս բանկը». ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայ-արգենտինական առեւտրի պալատի աշխատանքներում»:
Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ղազինյանի թեկնածությունը հաստատել և անցնել առաջ:
Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է Արթուր Ղազինյանի ընտրության հարցը կարգավորել օրենքով
Շնորհակալ եմ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներին, երբեք էսպիսի իրավիճակներ չեն դրել. Անդրանիկ Քոչարյան:
Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը. վիճաբանություն՝ Պաշտպանության հանձնաժողովում:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։
Հույս ունեմ ԳՇ պետին կկանչեն ԱԱԾ՝ հարցաքննության. Արամ Վարդևանյան:
Ինչո՞ւ հոկտմբերի 7-ին պատերազմը չի կանգնեցվել. Արթուր Ղազինյանն առաջարկում է հարցը քննել Պաշտպանության հանձնաժողովում:
Ինձ մի՛ ընդհատեք, Պաշտպանության հանձնաժողովը մատնվել է անգործության. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչայանին:
Արցախում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպքեր:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈւՂԻՂ:
Ի՞նչ է կատարվում մերօրյա Հայաստանում. Թևան Պողոսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը:
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Մոնիկա Մինասյանը:
ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Ինձ համար անհասկանալի է նաև ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գաղափարին։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով։ «Միացյալ նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Եթե մի բանի մեջ պարտադրանք կա, դա արդեն կասկածելի է. պատվաստման դեմ ակցիայի մասնակից:
Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի: