Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»:
Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղություններից է, տուրերը սպառված են գրեթե մինչև դեկտեմբերի վերջ, ներառյալ ամանորյա տոները, գրում է RadioTavisupleba-ն՝ վկայակոչելով՝ FUN&SUN-ի տուրօպերատորի մամուլի ծառայությանը:
Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ, վիտամին D-ն է: Այս մասին հայտնել է ընդհանուր բժիշկ Իգոր Ալենտովը:
Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ակտիվ մարզային այցեր էր իրականացնում, հետևում էր մանկապարտեզների ու դպրոցների կառուցման, փողոցների ու ճանապարհների ասֆալտապատման, ջրագծերի ու մայթերի անցկացման, տարբեր շինությունների վերանորոգման աշխատանքներին, «մասնագետի» աչքով ցուցումներ էր տալիս շինարարներին, դիտողություններ անում։ Փորձում էր տպավորություն ստեղծել, թե երկրով մեկ աննախադեպ ծավալի կառուցապատում ու շինարարություն են իրականացնում։ Այնքան, որ նույնիսկ շինարարակական կազմակերպությունների […]
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կոչ է հղել երկրպագուներին՝ Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար, հայտնում է Սպիտակ տունը:
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ իր երկիրը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում, գրում է Brussels Signal-ը։
Կենտրոնական բանկն այնքան հապաղեց, որ արժութային դաշտում վերջին օրերին սկսված խուճապն ու բացասական սպասումներն արագորեն տարածվեցին նաև սպառողական ապրանքների շուկա՝ կրկնակի հարվածելով քաղաքացու գրպանին։ Հասկանալով, որ տարադրամի թանկացմանը կամ դրամի արժեզրկմանը հետևելու է բազմաթիվ ապրանքների գների բարձրացում, մարդիկ սկսեցին սրբել խանութների ցուցափեղկերը։
Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:
Գրանադայի «Գառան դատը»․ Էդգար Ղազարյանը` Փաշինյանի` սեղանի տակ պայմանավորվածությունների մասին
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ միջնորդության մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ «մարտի դաշտն է որոշում, թե ով է վերահսկում իրավիճակը»:
Հեղուկ գազի կոմպոզիտային բալոնները, որոնք արտադրվում են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, արտահանվում են Հարավային Աֆրիկա։ RSV Group ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Ազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ռուսական շուկայում ընկերությունը ԵԱՏՄ որակի սերտիֆիկատ է ստացել, որը ճանաչվում է ԲՐԻԿՍ–ի երկրներում։
Ըստ պաշտոնյայի՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի, առնվազն 2 հազար մարդ վիրավորվել է։
p.s. Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզել Եվրոպային Ադր-նի դեմ սանկցիաներ չկիրառել։ Փաշինյան դա միակ ձևն է Արցախը ետ բերելու։ Դա հայրենիք է, ինչպես Ենոքավանը։ Բան չեմ հասկանում…»
Սակայն, ընդգծել են այնտեղ, երկրների ներկայացուցիչները Վաշինգտոնի այդ խնդրանքը չեն կատարել։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ փակվել է երկու դիտակետ Մարտունու և Մարտակերտի շրջաններում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Սուրբ Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ նորընծաներին Խորանի առջև շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:
Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Իսրայելի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն X սոցիալական ցանցում (նախկին Twitter-ում)։
ՀՀ ԱԳՆ-ն այս հաղորդագրությունը հրապարակել է X–ի միկրոբլոգում։
Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ դրամական աջակցությունը վերջին օրերին արդեն մեծամասամբ ստացել են այն շահառուները, որոնք ունեն քարտային հաշվներ: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ համառոտ ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպված հիմնական գործընթացները:
Անվտանգային ճգնաժամը քիչ էր, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կանգնեցնում է էներգետիկ ճգնաժամի վտանգի առաջ։ Այն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական կողմնորոշումների վերանայման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման կամ սրման շրջանակներում, անվերապահորեն տանում է դրան։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով իսրայելցի զոհերի թիվը հասել է ավելի քան 600-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 2 հազարի։
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
««Հայաստան Արցախ հիմնադրամին» անվճար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ հիմնադրամին մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք ողջունում ենք ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք այս արժեքավոր օգնությունը շարունակել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», – ասաց հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գրավեց 6-րդ տեղն աշխարհի առաջնությունում:
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ պաղեստինցիների հաջող լայնածավալ գործողությունը Իսրայելի դեմ հաստատ կարագացնի «ռեժիմի» փլուզումը։ Այս մասին գրում է Mehr-ը:
Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին ՀՀ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Պարզվել է, որ քաղաքացի Ա. Հ.-ն (ծնված 1995 թ․) նույնպես վատ ինքնազգացողություն ունի․ իջեցնելու և իր ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։