Բաժիններ՝

Իսրայելական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանին։

Իսրայելի պաշտպանության բանակի Telegram գրառման համաձայն՝ նրանք հրետանային հարձակում են սկսել «մի քանի րոպե առաջ Իսրայելի տարածքի վրա հարձակումից հետո»։

Կիրակի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մարտերը դեռ շարունակվում են երկիրը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալներից ազատագրելու համար։

Իսրայելի բանակի խոսնակ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը CNN-ին ասել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած անակնկալ հարձակումներին մասնակցել են ՀԱՄԱՍ-ի «բազմաթիվ հարյուրավոր»՝ թերևս մինչև 1000 գրոհայիններ:

Շաբաթ առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելը։ Իսրայելական կողմը հայտնել է նաև ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների ներթափանցման մասին իր տարածք։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Իսրայելը հայտարարեց «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին։

Խմբավորումն իր գործողությունները բացատրել է իսրայելական ուժերի կողմից շարունակվող ագրեսիայով և օկուպացմամբ, ինչպես նաև պաղեստինյան սուրբ Ալ-Աքսա մզկիթի դեմ շարունակվող սադրանքներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031