Եթե ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվեր, որ այս կասկածելի գործարքն իրականացվել է 2018թ. վերջին (այսինքն՝ Նիկոլի իշխանության օրոք), ապա ամեն բան կընկներ իր տեղը, և լրացուցիչ պարզաբանումների կարիք չէր լինի: Իսկ Անդրանիկ Քոչարյանն ուղակի հնարավորություն չէր ունենա բացահայտ մանիպուլյացնել ու կեղծել իրականությունը:
ՈւԵՖԱ-ն հայտարարել է «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» դեմ պահանջներից հրաժարվելու մասին:
Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:
Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները: Անդրադարձ է կատարվել հանքաարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը:
Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Լուկաս Սելարայաննառաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության S-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար:
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ։
«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ:
Երեկ երեկոյան Հ1-ի Պետրոսի հետ հարցազրույցում կապիտուլյանտի ֆրակցիայի ներկայացուցիչ` Քոչարյան Անդոն, իրենց իշխանությունների կողմից անորակ հրթիռները կրկնակի գնով գնելու մեջ մեղադրեց նախկիններին: Տվյալ միջադեպի հետ կապված կա նաև ձերբակալված սպա և հարուցված է քրեական գործ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգու մոտ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրատվամիջոցների հետ զրույցում մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հասցեին:
Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանության մեջ վիրավորելու համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ:
Դիտում էի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ՝ համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծի Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով:Այս մասին ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ-ին մեղադրել է ՌԴ-Թուրքիա 2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները խախտելու մեջ:
Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծության համար դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Պատերազմից մեկ տարի անց դավաճանների կողմից զավթած պետական համակարգը և այլ ոլորտային սպասարկուներ հանձնարարական են ստացել տարածել լուրը, թե կան 800 մեղադրյալներ տարբեր հանցակազմերով են անցնում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության համար և 2000-ից ավել քրեական գործ։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում:
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան: