
Հեծանվորդը «գլխի սալջարդ, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց

Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.45-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը «գլխի սալջարդ, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխել է 25-ամյա մի երիտասարդի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում՝ հեծանիվից ընկնելու հետևանքով:
Հաջորդ օրը Բազումի ոստիկանների հետ զրույցի ընթացքում երիտասարդը ճշտել է, որ հեծանիվից ընկել է «Օպել Աստրա» մակնիշի մի մեքենայի բախվելու հետևանքով:
Հաղորդումն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն: