
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ զանգահարեցի Ադրբեջանի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը:
Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը նաև երկարաժամկետ ապագայում»,- գրել է Միշելը: