Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15–ն է։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը։
Էդգար Էլբալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մադրբեջանցիները «վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:
Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություններ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ։
Երևանի իր աշխատավայրում մահացել է Հայաստանում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսալեզու թելեգրամյան ալիքները։
Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, թե այդ մասին ինքը հրապարակայնորեն հայտարարել է նաև օրեր առաջ։
Converse Mobile hավելվածի գործիքակազմը համալրվել է ևս մեկով՝ «Կարաս» համալրվող ավանդի ներդրման հնարավորությամբ:
Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ-ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ելույթ է ունենում եվրախորհրդարանում. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:
Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։
Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ կունենա Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում։ Ինչպես նշվում է europarl.europa.eu կայքում, Փաշինյանի ելույթ նախատեսված է Երևանի ժամանակով 13:30-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Հովհաննես Գ.-ն:
Պորտուգալացի արձակագիր Ժոզե Լուիշ Պեյշոտուն Հայաստանում ընթերցողների դատին հանձնեց «Եղերեգ հորս» գիրքը, որը հայերեն լույս է ընծայել «ՀԳՄ հրատարակչությունը»:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները, ինչպես նաև փորձագետներ Կանադայից, Չինաստանից և Հարավային Կորեայից սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մերձակայքից ծովի ջրի նմուշառումը: Ատոմակայանից օգոստոսի վերջին սկսվել է ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը, Ինչն անվտանգության հետ կապված մտահոգություններ է առաջացրել։
Կատարվում է քննություն:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն շուրջ 24 մլրդ դոլարի ներդրում են ստացել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։ «Բայց այդ ծավալն աճում է, քանի որ ավելանում է փոխշահավետ նախագծերի քանակը»,- նշել է նա: Պուտինը նշել է, որ այդ որոշումները […]
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ:
Հա՛յր, մի կին ինձնից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի: Ամուսինը լքել է նրան, իր հետ տարել երեխային և կապվել է երկու ուրիշ կանանց հետ:
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ռուսական տուր-օպերատորների հետ պատրաստվում է իրականացնել մի ծրագիր, որով մեծ թվով ռուսներ ձմեռային սեզոնին կտեղափոխվեն ԱՄԷ, այլ ոչ թե Թուրքիա:
Սթրեսը այրոցի հիմնական պատճառներից մեկն է։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է INVITRO-Voronezh-ի գաստրոէնտերոլոգ Միլանա Խալիլը։
Ինչքան էլ իշխանությունները կաշվից դուրս գան ու փորձեն տպավորություն ստեղծել, թե ներդրումները Հայաստանում «հորդում են», միևնույն է, անվտանգային այն միջավայրը, որի մեջ հայտնվել ենք, ոչնչով չի նպաստում և չի կարող նպաստավոր լինել ներդրումների իրականացման համար։ Առավել ևս, երբ խոսքն օտարերկրյա ներդրումների մասին է, որոնք շատ ավելի մեծ վստահության կարիք ունեն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ հետևել է երկրի արևտմյան հատվածում գտնվող Անկարայի Փոլաթլը շրջանի Գեներալ Նահիթ Սենօղլուի անվան հրաձգարան-զորավարժարանում անցկացված «Կրակ-ազատություն 2023» վաստակավոր դիտորդի օրվան նվիրված միջոցառումներին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Աբովյան, Շահումյան, Երևանյան, Այգեգործների փողոցների, Կողբ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ռուսաստանը միացել է Չինաստանին և ժամանակավորապես արգելել է Ճապոնիայից ձկան և ծովամթերքի ներմուծումը, ինչը կապված է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողման հետ։
2023 թվականի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, Վրաստանի պետական սահմանը հատել է (Վրաստան է մուտք գործել) Ռուսաստանի Դաշնության 776 հազար 278 քաղաքացի: