Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել «անկլավների» հարցը. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, թե այդ մասին ինքը հրապարակայնորեն հայտարարել է նաև օրեր առաջ։

«Ինչպես նաև պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- շեշտեց Փաշինյանը։

Ըստ նրա` Ադրբեջանի նախագահի` Գրանադայի գագաթնաժողովին չգալն, այսպես ասած, գործերը չի հեշտացրել։ Սակայն այս տարվա ընթացքում Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա, և եթե Գրանադայում ևս մեկ անգամ արձանագրված սկզբունքները վերահաստատվեն, ապա մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա խիստ իրատեսական։

«Մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն։ Եվ ես ու Հայաստանի կառավարությունը, Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ունենք այդ քաղաքական կամքը»,- հայտարարեց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է նաև միջազգային հանրության, Եվրամիության, տարածաշրջանի երկրների աջակցությունը, մասնավորաբար` նրանք պետք է հետամուտ լինեն արձանագրված սկզբունքների պահպանմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031