Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Աբովյան, Շահումյան, Երևանյան, Այգեգործների փողոցների, Կողբ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Քուչակ, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Նորաշեն, Երնջատափ, Շենավան, Հարթավան, Արագած, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Մուլքի, Ծաղկահովիտ, Սադունց, Սանգյառ, Վարդաբլուր, Ռյա-Թազա, Ալագյազ, Սիփան, Ավշեն, Ջամշլու, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար գյուղերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 18-ին ժամը 9:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ, Արթիկ քաղաքների, Ազատան, Ախուրյան, Նոր Ախուրյան, Արևիկ, Բենիամին, Այգաբաց, Կամոյի, Հացիկ, Հովունի, Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Շիրակ, Քեթի, Առափի, Հոռոմ, Լեռնակերտ, Գեղանիստ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Լուսակերտ, Սարատակ, Փանիկ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Անուշավան, Գետափ, Հայրենյաց, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հառիճ, Վարդաքար, Հովտաշեն, Սպանդարյան, Հայկասար, Արևշատ, Բայանդուր, Գուսաննա, Լուսաղբյուր, Շիրակավան, Ձորակապ, Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով Քարաբերդ, Հայկաձոր, Ամասիա, Մեղրաշատ, Բանդիվան, Աշոցք, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ողջի գյուղերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մի հատվածի գազասպառողների, ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 9, 16, 18 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։