
Երեխաների մոտ վերջին օրերին սեզոնային շնչառական վիրուսները ակտիվացել են

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ:
Հիմնական դսևորվումներն են՝
փռշտոց
քթային շնչառության դժվարացում
քթահոսություն
կոկորդի ցավ
հազ
տենդ
գլխացավ/մկանացավ
ընդհանուր թուլություն։
Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով, սակայն առավել հաճախ հանդիպողը ռինովիուսն է` իր 100-ից ավելի ենթատիպերով։
Կարևոր Է`
Հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազղդեցության բացառում:
Տեղեկացված լինել վտանգի նշանների մասին, որոնց ի հայտ գալուն պես պետք է դիմել բուժօգնության`
թուլություն (երեխան չի կարողանում խմել կամ ուտել),
շնչառության հաճախացում և/կամ դժվարացում
քնկոտություն,
ցնցումներ,
անզուսպ փսխումներ,
արտահայտված գլխացավեր,
ներքաշումներ, առկայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշի նվազում,
այլ արտասովոր նշաններ: