Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում:
Կատարվում է քննություն:
«Հեզբոլլահ» շարժման ահագնացող հարձակումները «Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելու» վտանգ են ներկայացնում», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), քանի որ շարժման կողմից Իսրայելի վրա վերսկսված սահմանային հարձակումներն ավելի լայն հակամարտության մտավախություն են առաջացնում, հայտնում է Times of Israel-ը:
Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը շարունակվում է: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Տորինո»-ին:
Իսրայելը կիրակի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Սիրիայի Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին: Արդյունքում զոհվել է մայրաքաղաքի օդանավակայանի մեկ աշխատակից, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը ՝ հղում անելով զինվորական աղբյուրին:
Թուրքիայի Ուլուդաղ նահանգի ավտոմոբիլային արտադրանք արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայում 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը աճել է 10%-ով՝ կազմելով 10․6 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ նշվում է, որ ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը կազմում է 25 մլրդ 618 մլն դոլար։
Թուրքիայի արտահանողների խորհուրդը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի արտահանումը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․3%-ով՝ կազմելով 187 մլրդ 463 մլն դոլար։
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35)
Ավելորդ քաշ ունեցող երեխաները պետք է ավելի շատ սպիտակուցային սնունդ օգտագործեն՝ միսը համադրելով բանջարեղենով ճաշատեսակի հետ: Մրգերը նույնպես արգելված չեն, սակայն դրանք պետք է ուտել օրվա առաջին կեսին, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարիա Վոլինկինան։
8 ամսում Հայաստանից ավելի քան 2 մլրդ 586 մլն դոլար է դուրս եկել։ Սրանք ֆիզիկական անձանց միջոցով զուտ բանկային համակարգով դուրս եկած գումարներն են, որոնք այս տարի կտրուկ ավելացել են. ութ ամսում ավելի քան 73 տոկոսով։
Ըստ հաղորդագրության՝ այս ցուցանիշը 9,5 տոկոսով պակաս է 2022 թվականի սեպտեմբերի համանման ցուցանիշից: Վրաստանից ամենաշատ գումար փոխանցած երկրների շարքում առաջատարը Թուրքիան է` 23,1 տոկոս, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 11,9 տոկոս և Ռուսաստանը՝ 11,6 տոկոս։
«Այստեղից է սկսվել 1988 թվականի շարժումը: Մայր բուհը տարիներ շարունակ պահել է իր դերը հասարակության կյանքում: Պատերազմից հետո էլ իր շուրջն է համախմբել ուսանողներին, նորից հուսադրել է Արցախ ունենալու գաղափարով: Այնպես որ՝ ԱրՊՀ-ի գոյությունը կարևոր է և՛ որպես Արցախի լինելիությունը խորհրդանշող պետական ինստիտուտ, և՛ որպես անգնահատելի խորհրդանիշ: Այն փակելն անթույլատրելի է»,- պնդեց Նարե Սիմոնյանը՝ այս համատեքստում պատահական չհամարելով փաստը, որ այս իշխանություններն ամեն կերպ մերժում են Արցախի պետական համալսարանի գոյության գաղափարը:
Թբիլիսիում անշարժ գույքի վարձակալության գինը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 12,4 դոլար, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2022 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։
Սամարայի համալսարանի գիտնականները սրտի կաթվածը կանխելու միջոց են մշակել, գրում է Biomedical Engineering ամսագիրը։
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք ո՛չ միայն մեր 120.000 արցախցի հայրենակիցների բնօրրանը, մեր Արցախը, այլև ունենք ազգային իմունիտետի վերականգնման խնդիր»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ շեշտելով, որ հայ հանրությունն այսօր լիարժեքորեն կանգնած է արցախահայերի կողքին:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։ Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած երեկվա իրադարձությունների մասնակիցներին կոչ արեց որևէ դեպքում գործիք չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձևավորած օրակարգի՝ սևերի ու սպիտակների կործանարար թեզի տարածման հարցում:
Բաբայան Սամոն ու Փաշինյան Նիկոլը ձեզ դրդում են արկածախնդրության: Մի արեք: Մեկին պետք է «վլաստը», մյուսին` պառակտումը: Ինձ ցավ ա պատճառում, որ էս վիճակում նրանք ձեր հույզերի վրա խաղալով կարողանում են ձեզ պառակտել: Մի հավատացեք սրիկաներին…»։
Կարգին մարդկանց միավորելը շատ ավելի դժվար է։ Կարգին մարդիկ ազատություն են սիրում, նյութականն իրենց համար երրորդական է՝ համոզմունքներից ու պարտքի զգացումից հետո, կարգին մարդիկ իրենց հեղինակության մասին են մտածում և իրենց վախեցնել փորձելն էլ հաճախ հակառակ էֆեկտն է ունենում. ըմբոստանում են։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի:
Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «կենդանություն են առել» Պյոտր Չայկովսկու կարապները:
Իրանում 2022 թվականին մահացած ակտիվիստ Մահսա Ամինին և իրանցի կանանց ազատության համար պայքարող «Կանանց կյանքի ազատություն» շարժումը դարձել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի 2023 թվականի մրցանակի դափնեկիրներ։
– Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից:
2023 թվականի երրորդ եռամսյակի՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանում որպես ապաստան հայցող է գրանցվել 221 օտարերկրացի, ըստ aliq.ge-ի՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Ըստ Դեմյանովսկայայի՝ ինսուլտից հետո մարդը կարող է զգալ անսովոր ագրեսիվություն կամ, հակառակը, չափից ավելի ապատիա և թուլություն։ Բացի այդ, նա կարող է սկսել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու հետ կապված խնդիրներ ունենալ: