
Էջմիածնում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա

Նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու փողոցում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ավտոմեքենայի վրաjից հեռացրել են շրջված ծառը: