Սամբոյի ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանը նվաճեց 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը նվաճեց 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը մարտական սամբոյում եզրափակիչում զիջեց ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Սաիդ Սաիդովին և դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն:
Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 0:5 հաշվով եզրափակիչում պարտվեց բուլղարացի մարզիկին` նվաճելով արծաթե մեդալ:
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 0:6 հաշվով զիջեց միջազգային դրոշի ներքո հանդես եկող մարզիկին` նվաճելով փոխչեմպիոնի տիտղոսը:
Ավելի վաղ`ցերեկային մրցահերթում, Վաչիկ Վարդանյանը 71 կգ քաշային կարգում նվաճել էրբրոնզե մեդալ: Մրցումային վերջին օրվա արդյունքում Հայաստանը ունի 4 մեդալ` 3 արծաթե և1բրոնզե:
Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային նախորդ օրերին Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ էին դարձել` Վահագն Չալյանը (88 կգ), Արման Ավանեսյանը(98 կգ), Սարգիս Վարդանյանը (79կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), ԱԱ-ի արծաթե մեդալակիրներ էին դարձել Արամ Աղաջանյանը(71կգ) և Վահրամ Գրրիգորյանը (64 կգ)