
10-ը մեդալը սամբոյի աշխարհի առաջնությունում գերազանց արդյունք է. սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը ամփոփեց Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու գրանցած արդյունքները:
«10-ը մեդալը սամբոյի աշխարհի առաջնությունում գերազանց արդյունք է: Մյուս տարի մեր երիտասարդները կարդարացնեն բոլորիս սպասելիքները: Մեր մարզիկներին չբավարարեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և տանը հանդես գալու հանգամանքը: Բոլոր երկրներն աշխարհի առաջնության կազմակերպվածությունը գնահատում են շատ բարձր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Մասնագետի կարծիքով` հայ մարզիկները նախորդ տարիներին նմանատիպ արդյունքի չէին գրանցել:
Երևանում նոյեմբերի 10-12 կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց 10-ը մեդալ` 5 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս մարզիկներն էին, որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 18 մեդալ: