Բաժիններ՝

Իլոն Մասկի մասին ինքնակենսագրական կնկարահանվի

Նյույորքյան A24 ստուդիան աշխատում է Իլոն Մասկի մասին կենսագրական ֆիլմի շուրջ, որի ռեժիսորը Դարրեն Արոնոֆսկին է։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, A24-ը ձեռք է բերել Ուոլթեր Այզեքսոնի՝ աշխարհի ամենահարուստ մարդու մասին գրքի իրավունքները։ Մասկի կենսագրական ֆիլմը արտադրվելու է Արոնոֆսկու «Protozoa Pictures»-ի կողմից: «Ես ուրախ եմ, որ դա Դարենն է անում: Նա լավագույններից մեկն է»,-ասել է Մասկը X միկրոբլոգում:

Ստուդիան նախկինում ռեժիսորի հետ աշխատել է Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ նրա «Կետը» ֆիլմի շուրջ, որն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն դերասան եւ լավագույն գրիմ եւ վարսահարդարում անվանակարգերում:

A24-ն այս տարի ստացել է «Օսկարի» 18 անվանակարգ` վեց ֆիլմերի համար. այն զիջում է միայն զվարճանքի հսկա Walt Disney-ին:

Մասկի մասին գիրքը թողարկվել է Simon & Schuster-ի կողմից, որը պատկանում է KKR մասնավոր բաժնետիրական ընկերությանը։

Դեռեւս հայտնի չէ, թե ով կմարմնավորի Մասկին ֆիլմում, սակայն սոցիալական ցանցերը ենթադրում են, որ լավագույն թեկնածուն կանադացի դերասան Քեւին Դյուրանն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930