Բաժիններ՝

Պաղեստինի իշխանությունները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Գազայի հատվածը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է ստանձնի Գազայի վերահսկողությունը, իսկ Իսրայելը պետք է բանակցություններ սկսի երկու պետությունների համակեցության շուրջ:

Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Դրական արդյունքի դեպքում Պաղեստինի վարչակազմը կստանձնի Գազայի ղեկավարությունը, այնուհետև Իսրայելը միջազգային հանրության աջակցությամբ կհամաձայնի լուրջ բանակցությունների երկու պետությունների միջև խնդրի լուծման շուրջ։ Սա իրադարձությունների զարգացման լավագույն սցենարն է»,- ասել է նա CNN հեռուստաալիքի եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930